Իսրայելի խորհրդարանական ընտրություններում ոչ մի ուժ բացարձակ մեծամասնություն չի ստանում
![]() Իսրայելում նախօրեին տեղի են ունեցել միապալատ խորհրդարանի՝ Քնեսեթի ընտրությունները։ Ընտրություններին մասնակցությունը 1999 թվականից ի վեր ռեկորդային է եղել։ Ընտրատեղամասերի փակման պահին այն կազմել է 77,7 տոկոս։ Իսրայելական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներին, հայտնում են, որ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից ոչ մեկը չի ապահովում մեծամասնություն։ Ձայների 48,4 տոկոսի հաշվարկի արդյունքներով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած իշխող «Լիկուդ» կուսակցությունը Քնեսեթում առաջատարն է՝ 27 մանդատով։ Ընդդիմադիր հիմնական՝ Գադի Այզենկոտի գլխավորած «Յաշար» կուսակցությունը երկրորդ տեղում է՝ 22 մանդատով։ Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող ուժն այս պահին ստանում է խորհրդարանի 55 մանդատը, իսկ ընդդիմադիր դաշինքը՝ 50-ը։ Արաբական կուսակցությունները ստանում են 15 մանդատ։ Քնեսեթն ունի 120 տեղ, իսկ մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է 61 մանդատ։ Ինչպես նշում են արևմտյան լրատվամիջոցները, հաջորդ փուլը, ամենայն հավանականությամբ, կլինի կոալիցիայի ձևավորումը։ |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
