Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2026 թ.

«Հանրապետական լինելը պատիվ է»․ Հայկ Մամիջանյան

69
Այսօր, 16:54
«Հանրապետական լինելը պատիվ է»․ Հայկ Մամիջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրվա մղուժ (ասում են՝ «մոտիվցիա» բառի հայերեն տարբերակն է)))
Կարդում ես լրահոսը՝ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցել է հերթական (արդեն չեմ հիշում թվով որերորդ՝ 8-րդ կամ 9-րդ) շինծու քրեական գործը։ Այս անգամ, հավանաբար, Հայաստանի տարածք ներթափանցած և հայ օջախի վրա հարձակված ադրբեջանցուց ուշադրություն շեղելու համար:
Նայում ես ԱԺ նիստը՝ մենք ԱԺ-ում չկանք, բայց կապիտուլյանտները կռվում են «Հանրապետական» բառի հետ ու, հիմնականում, պարտվում:
Բացում ես տելեգրամը՝ այնտեղի ֆաունայի ներկայացուցիչները ԱԲ-ով անտաղանդ սարքած նկարներով պայքարում են մեր դեմ՝ իրենց նիկոլական լինելու փաստերին ու իրական լուսանկերներին «հակահարված» տալով:
Կհարցնեք, թե սրա ի՞նչն է մոտիվացնող. եթե վատ մարդիկ մեր դեմ պայքարում են, ուրեմն մենք ամեն ինչ ճիշտ ենք անում։
Հա, մեկ էլ որոշ քպ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք»։

Աղբյուրը`   Հայկ Մամիջանյան