Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
![]() Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից սկսած 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով, ինչի հաշվին աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն, հայտնում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Նախարարությունից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ այս փոփոխությունը չի վերաբերում առաջին դասարան հաճախող երեխաներին, քանի որ նրանց աշնանային արձակուրդն ի սկզբանե նախատեսված է եղել երկու շաբաթով: ՀՀ ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ այս փոփոխությունը պայմանավորված է աշնանը Երևանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովով (COP17)։ Միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի դպրոցներում դասեր չեն կազմակերպվի։ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) անցկացվելու է 2026-ի հոկտեմբերի 19-30-ը։
|

«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
149Երեկ, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
18623.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
20420.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
16219.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
15619.10.2026, 10:48
Անտոնիու Գուտերեշն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն (լուսանկար)
24516.10.2026, 23:36
