«Բացահայտվել է 2026թ․ մարտի 6-ին Շենգավիթում տեղի ունեցած սպանության դեպքը»․ ՔԿ
![]() ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 2026 թվականի մարտի 6-ին Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային բազմաթիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է առերևույթ սպանություն կատարած օտարազգի քաղաքացին: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ անձը ատելության շարժառիթով պայմանավորված, առանձին դաժանությամբ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան: Ի.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 15-րդ կետերով (առանձին դաժանությամբ՝ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, սեռով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով սպանությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»։ Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |

«Ուզում եմ հասկանալ «արքա ավելորդի» հիստերիան»․ Դավիթ Ամալյան
10302:06
Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է անում ճնշում գործադրել Ռուսաստանի, ոչ թե իր վրա
15000:15
«Ես տեղյակ չեմ». Թրամփը՝ Իրանում օրիորդաց դպրոցի հրթիռակոծման մասին (տեսանյութ)
130Երեկ, 23:15
Փեզեշքիանը նշել է պատերազմն ավարտելու նախապայմանները
127Երեկ, 23:09
Կիևում զեղծարարներն օգտագործել են զանգերի կենտրոններ՝ ԵՄ կեղծ փաստաթղթեր վաճառելու համար
188Երեկ, 22:36
Մոլդովայի կառավարությունը հաստատել է երկրի դուրս բերումն ԱՊՀ կազմից
150Երեկ, 21:48
