Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է անում ճնշում գործադրել Ռուսաստանի, ոչ թե իր վրա
![]() Միացյալ Նահանգները կարող է օգնել, որ Ուկրաինայում պատերազմն ավարտվի, բայց դրա համար անհրաժեշտ է ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինայի առաջնորդն այս հայտարարությունն արել է Die Welt-ին և Politico-ին տված հարցազրույցում։ «Մենք չենք վստահում Ռուսաստանին, բայց կարծում եմ և հավատում եմ, որ ամերիկացիներն իսկապես ցանկանում են ավարտել այս պատերազմը։ Հուսով եմ, որ նրանք կօգնեն մեզ, բայց մեզ անհրաժեշտ է ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, ոչ թե՝ ինձ վրա»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկու հայտարարությունները հնչել են մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Թրամփը կրկին հիասթափություն հայտնեց Ուկրաինայի նախագահի նկատմամբ՝ հայտարարելով, որ Ուկրաինայի առաջնորդը պետք է «զբաղվի գործերով» և համաձայնության հասնի։ Թրամփը ակնարկել է, որ ավելի շատ վստահում է Պուտինի պատրաստակամությանը հրադադարի շուրջ բանակցելու հարցում, քան Զելենսկիին՝ առանց ապացույցներ ներկայացնելու իր դիրքորոշումը հիմնավորելու համար։ «Կարծում եմ՝ Պուտինը պատրաստ է համաձայնության հասնելուն»,- ասել էր Թրամփը։ |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
