Մհեր Գրիգորյանը և ԵՄ հանձնակատարը քննարկել են ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության ընդլայնման հարցը
![]() Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատար Մագնուս Բրուների գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության ընդլայնումը: Հանդիպման հիմնական թեման ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում ձեռք բերված հաջողություններն էին և հաստատված գործողությունների ծրագրի կիրարկումը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ: Հանդիպումից հետո ՀՀ ներքին գործերի նախարարը և Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատարը հանդես են եկել հայտարարություններով: |

Վարդան Ոսկանյանը՝ Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
9901:06
«Ցույց տվեք ամերիկա-սիոնիստական ուժերի թաքստոցները, որ ժողովուրդը չտուժի»․ Աբոլֆազլ Շեքարչի
15400:55
«Նախիջևանի Սահմանադրությունից հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները»․ Հրանուշ Խառատյան
8800:06
«Երբևէ որևէ մեկի հետ չեմ ունեցել Հայ դատի մասին քննարկում»․ Մարիա Կարապետյան
104Երեկ, 23:30
«Արցախի դրոշն ապամոնտաժվել է, քանի որ վտանգ էր ներկայացնում»․ Վաղարշապատի քաղաքապետարան
114Երեկ, 23:18
«Փաշինյանը ՀՀ ընտրական գործընթացի անմիջական խաղացող է դարձրել Թուրքիային ու Ադրբեջանին»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
99Երեկ, 22:54
