Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.

«Հանձնարարեք հետաքննեն՝ ինչպե՞ս են ՔՊ-ական պատգամավորն ու ՀՖՖ փոխնախագահի որդին ազատվել բանակից». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին

97
Այսօր, 14:54
«Հանձնարարեք հետաքննեն՝ ինչպե՞ս են ՔՊ-ական պատգամավորն ու ՀՖՖ փոխնախագահի որդին ազատվել բանակից». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ես կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց տղաներին այլ երկրի քաղաքացիություն են շնորհել, որպեսզի նրանք բանակում չծառայեն, ընդհանրապես պետական համակարգում աշխատելու իրավունք պետք է չունենան, և մենք պետք է սա անենք օրենսդրական կարգավորումով»,- այս ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ օրինակ, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը բանակից ազատվել է ինքնավնասումով, իսկ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի որդին և եղբորորդին ազատվել են ֆուտֆոլիստ լինելու հիմքով։

«Ինչ վերաբերվում է ձեր հայտարարություններին, երկու դեպքում էլ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները պարտավոր են ձեր ասածը ընկալել որպես հաղորդում հանցագործության մասին և համապատասխան ընթացակարգերով քննել․․․ Վարչապետը ասի-չասի, իրավապահները պարտավոր են»,- հավելեց Փաշինյանը։

«Հանձնարարե՛ք հետաքննեն՝ ինչպե՞ս են ՔՊ-ական պատգամավորն ու ՀՖՖ փոխնախագահի որդին ազատվել բանակից». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին