«Մեղքի բաժին չեմ տեսնում․ վերափոխվել են այնպիսի ծառայություններ, որտեղ նախկինում սկի մկրատ և թել չկար»․ Անահիտ Ավանեսյան
![]() «Ձեր ենթակայության տակ գործող «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում մարդիկ մահանում են»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ «Աշխարհի լավագույն բժշկական կենտրոնում էլ լինում են մահվան դեպքեր։ Այդպիսին է մարդու կյանքը։ Բժշկական կենտրոնների, նաև ՊՈԱԿ-ի խնդիրն է ապահովել նոր ստանդարտներով ժամանակակից բժշկական օգնություն, ինչը մենք արել ենք։ Չկա մեկ անձ, ով ունի օբեկտիվ բժշկական օգնության կարիք և նրան այդ օգնությունը ցույց չի տրվում»,- մեկնաբանեց Անահիտ Ավանեսյանը։ «Ձեր մեղքի բաժինը չեք տեսնո՞ւմ»,- հետաքրքրքվեց լրագրողը։ «Ես մեղքի բաժին չեմ տեսնում, որովհետև հենց իմ նախարար լինելու ընթացքում արվել է այնքան աշխատանք, ամբողջական վերափոխվել են այնպիսի ծառայություններ, որտեղ նախկինում սկի մկրատ և թել չկար, անգամ սարքերը, որոնք դրված էին՝ բուտաֆորիկ էին»,- ի պատասխան նշեց առողջապահության նախարարը։ |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
