«Հայաստանն ու Ադրբեջանը կորոշեն «3+3»-ի ղեկավարների հաջորդ հանդիպման վայրը»․ Կալուգին
![]() Տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի մասնակից երկրների արտգործնախարարների հաջորդ նիստի անցկացման վայրը պետք է որոշեն Ադրբեջանն ու Հայաստանը, Ռուսաստանը պատրաստ է ցուցաբերելու անհրաժեշտ աջակցություն: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության՝ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը։ Կալուգինի խոսքով՝ ձևաչափի շրջանակում համագործակցությունն ընդլայնվում է։ Հունիսին ՊՄՏՀ-ի շրջանակում գործարկվել է «3+3» փորձագիտական «ուղի»-ն՝ բոլոր վեց երկրի, ներառյալ՝ Վրաստանի, քաղաքագետների մասնակցությամբ։ Բացի դրանից՝ հոկտեմբերին Մոսկվայում «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային ֆորումի հարթակում նախատեսվում է ձևաչափի շրջանակում առաջին հանդիպումը, որը նվիրված կլինի էներգետիկ համագործակցության հարցերին, հայտնել է դիվանագետը։ Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափը, որը միավորում է Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, առաջարկվել է 2020 թվականի վերջին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Վրաստանին բազմիցս հրավիրել են մասնակցելու, սակայն վերջինս առայժմ չի միացել հարթակի աշխատանքներին։ Վեց երկրի ներկայացուցիչների առաջին հանդիպումը փոխարտգործնախարարների մակարդակով տեղի է ունեցել Մոսկվայում 2021 թվականի դեկտեմբերին։ 2023 թվականի հոկտեմբերին Թեհրանում անցկացվել է արտգործնախարարների առաջին հանդիպումը։ Վերջին նիստը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Ստամբուլում։ |

«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
1322:00
«Ռազմական գործողություններից ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ»․ Կարեն Հովհաննիսյան
5721:42
«Ինչո՞ւ օրենքը բոլորի համար հավասարապես չի գործում»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9820:42
«ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի»․ Ոսկան Սարգսյան
9020:12
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
9919:54
««Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Երևանում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
9619:30
