«Փաստ չի՝ ադրբեջանցի զինծառայողը ուզեցե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Ունենք սահմանային պաշտպանություն, Ադրբեջանն էլ ունի, իրենց կողմից էլ է անցել, մեր կողմից էլ, պետք է հաշվի առնել, որ տեղանքը շատ բարդ է։ Որոնողական աշխատանքներ են իրականացվել՝ 2 կողմից՝ դրոններով և այլն, բայց չի հայտնաբերվել։ Տարածքը բարդ է և հեշտ է պատսպարվել։ Պետք է մանրամասն քննություն արվի, հասկանալու համար, թե ինչպես է պատահել, որ անցել է»,- այս մասին Ctrl Z-ի հետ հարցազրույցի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը կարողացել անցնել սահմանը, արդյո՞ք սահմանային հսկողություն չունենք։ Հարցին, թե ինչու Շաքիի բնակչությունը տեղեկացված չի եղել ադրբեջանցի զինծառայողի մասին, Փաշինյանը պատասխանել է․ «Որովհետև չի եղել ապացույց, որ այդ զինվորը ՀՀ տարածք է անցել»։ Նա նաև հավելել է, որ տեղեկություն կա, թե որ հատվածից է ադրբեջանցի զինծառայողը ներթափանցել․ «Գիտենք, բայց տասնյակ կիլոմետրերի մասին է խոսքը․․․ Մեր ամբողջ սահմանի երկայնքով կա տեսադիտարկման համակարգ, բայց եթե թանձր մառախուղ լինի, այդ համակարգը կարող է չգործել․․․ Փաստ չի՝ ադրբեջանցի զինծառայողը ուզեցե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է, անցել Հայաստան»։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
