«Քանի որ խաղաղություն է, զինվորների զգոնությունը թուլացել է և չքնելու մոտիվացիան պակասել է»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Խաղաղությունը կապ ունի ինքնսապնության նոր ալիքի հետ»,- Ctrl Z հաղորդմանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բանակում ինքնասպանության հասցնելու դեպքերի մի մասը կապված է նրա հետ, որ զինվորները մարտական հերթապահության տեղում քնում են, իսկ քնելու փաստը բանակում քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ համարվում է մահացու մեղք, և այդ զինվորը արժանանում է համընդհանուր բանադրանքի և հոգեբանական ճնշումներ են գործադրվում, և դրա արդյունքում ինքնասպանություն են գործում որոշ զինվորներ։ Նախկինում, երբ լարվածություն կար, զինվորն՝ ինքը լրացուցիչ մոտիվացիա ուներ մարտական դիրքում չքնելու, որովհետև մտածում էր, որ քնի կարող է գան և իրեն սպանեն, հիմա, քանի որ խաղաղություն է, զինվորների զգոնությունը թուլացել է և չքնելու մոտիվացիան որոշակիորեն պակասել է»,- պարզաբանել է Փաշինյանը՝ հավելելով, որ ԱԽ նիստում քննարկվել է ծառայության բովանդակությունը խաղաղության միջավայրին ավելի համապատասխանեցնելու հարցը։ Նա նաև հավելել է, որ «քանի դեռ քրեական ենթամշակույթը կա ՀՀ-ում, չենք կարող հուսալ, որ նման դեպքեր չեն լինելու»։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
