Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

«Այդ Սահմանադրությունը լինելու է չարիք հայ ժողովրդի և Հայաստանի համար»․ Արտակ Բեգլարյան

132
Երեկ, 12:18
«Այդ Սահմանադրությունը լինելու է չարիք հայ ժողովրդի և Հայաստանի համար»․ Արտակ Բեգլարյան

«Արցախի պետական ինստիտուտները, այդ ֆորմատում, որպես հավասար դերակատար չպետք է լինեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի համախմբման գործում Արցախի ղեկավարության հնարավոր մասնակցությանը։ «Այլ հարց, որ Արցախի ժողովրդի իրավունքների հարցերն այս համախմբման օրակարգում պետք է ներառված լինեն միանշանակորեն և այստեղ Արցախի իշխանությունների կարծիքը պետք է էական դեր խաղա։ Անշուշտ, այս համախմբմանն աջակցելու ենք և բոլորս պայքարում ենք, որ ալիևյան սահմանադրությունը որևէ կերպ չընդունվի՝ ինչ խայծերով, ինչ փաթեթավորմամբ դրանք կլինեն։ Բոլորս էլ հասկանում ենք, որ այդ Սահմանադրությունը լինելու է չարիք հայ ժողովրդի և ՀՀ-ի համար»,- շարունակել է Բեգլարյանը։

«Այդ Սահմանադրությունը լինելու է չարիք հայ ժողովրդի և Հայաստանի համար»․ Արտակ Բեգլարյան