Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.

«Մեզ Շուշին էր պետք, մեզ Փաշինյանը պետք չէր»․ Աննա Գրիգորյան

42
Այսօր, 12:42
«Մեզ Շուշին էր պետք, մեզ Փաշինյանը պետք չէր»․ Աննա Գրիգորյան

«Մեզ Շուշին պետք էր, որովհետև Շուշին հայկական էր, մեզ պետք չէր Նիկոլ Փաշինյանը, որ պետք է գնար Շուշիում տրնգի պարեր ու հետո հայտարարեր, որ Շուշին դժգույն ու դժբախտ էր»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։ «Մեծ հաշվով այդ եռակողմ հայտարարությունն ուժը կորցրած է, որովհետև Արցախն այլևս չկա, այդ հայտարարության էությունն այն էր, որպեսզի գոնե պահպանվի այն, ինչ պատերազմից հետո կար։ 6 տարի առաջ պատերազմում պարտություն կրելուց հետո մենք դեռևս ունեինք հայկական Արցախ, մենք գնում-գալիս էինք Ստեփանակերտ, այո, այլ պայմաններով, բայց գնում էինք Ստեփանակերտ ու հետ էինք գալիս։ Այսօր արդեն խոսվում է ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին, դուք պատկերացրեք դիվանագիտական ահռելի պարտությունների ծավալը ու դա շարունակական է լինելու, քանի դեռ այս մարդիկ մտածում են, որ ամեն ինչ զիջելով կարող են հույս ունենալ, որ Ադրբեջանն այլևս ոչինչ չի պահանջի։ Այդպես չի աշխատում, իսկ եթե իրենք չեն կարողանում ոչ ասելով պահել հայկական շահերը, պետք է րոպե առաջ գնան»,- շարունակեց ընդդիմադիր գործիչը։

«Մեզ Շուշին էր պետք, մեզ Փաշինյանը պետք չէր»․ Աննա Գրիգորյան