Երևան`   -1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում

53
Այսօր, 09:12
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում

Երեկ՝ նոյմեբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին Քոբեր-Թումանյան հատվածում, բախվել են «Ford Transit» և «Audi» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները։