Երևան`   +1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.

«Մենք շատ մոտ ենք ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ գործարքի կնքմանը». Թրամփ

65
Այսօր, 09:25
«Մենք շատ մոտ ենք ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ գործարքի կնքմանը». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կողմերը շատ մոտ են պայմանավորվածությունների հասնելուն։ «Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք գործարքի կնքմանը»,- ասել է Թրամփը՝ CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ առաջիկա օրերին տեղի կունենա «շատ կարևոր հանդիպում»։
«Կարծում եմ՝ այս պատերազմը կավարտվի, և դա տեղի կունենա շուտով»,- ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ հակամարտության ավարտից հետո Ուկրաինան «որոշակիորեն այլ տեսք կունենա»։
Նշենք, որ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 10-11-ը՝ ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում։