Երևան`   +2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.

Բեռլինում երիտասարդը Բունդեսթագի շենքից հանել է Գերմանիայի դրոշը և դրա փոխարեն տեղադրել Պաղեստինի դրոշը

82
Այսօր, 00:13
Բեռլինում երիտասարդը Բունդեսթագի շենքից հանել է Գերմանիայի դրոշը և դրա փոխարեն տեղադրել Պաղեստինի դրոշը

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 22-ամյա տղամարդը Ռայխստագի շենքի առջև գտնվող դրոշաձողից իջեցրել է Գերմանիայի դրոշը և այն փոխարինել պաղեստինյան դրոշով:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11։30-ի սահմաններում։ Դրոշաձողը բարձրանալու համար նա օգտվել է լեռնագնացության հանդերձանքից: Գերմանիայի դրոշը նետել է գետնին։
Այնուհետև նա ինքնուրույն իջել է, և ոստիկանությունը նրան բերման է ենթարկել։ Իրավապահ մարմինների տվյալներով, նրան օգնել են ևս երկու տղամարդ՝ 20 և 32 տարեկան։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պետության և դրա խորհրդանիշների անարգման, պետական գույքը վնասելու և ապօրինի ներթափանցման կասկածանքով։

Պաղեստինյան դրոշն իջեցվել է հրշեջ ծառայության աջակցությամբ։