Բաքվում և Ապշերոնյան թերակղզում ուժգին հեղեղումներ են
![]() Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և Ապշերոնյան թերակղզում նոյեմբերի սկզբից սկսված աննախադեպ առատ տեղումները դարձել են լայնամասշտաբ հեղեղումների պատճառ: Հորդառատ անձրևների հետևանքով քաղաքի մի շարք կենտրոնական և արվարձանային թաղամասեր հեղեղվել են, ինչի հետևանքով ավտոմեքենաների և հասարակական տրանսպորտի տեղաշարժն ամբողջությամբ կաթվածահար է եղել։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ աղետալի այս իրավիճակի հիմնական պատճառը քաղաքի հին և անբավարար թողունակությամբ անձրևատար-ջրահեռացման համակարգն է, որը չի դիմացել տեղումների նման ծանրաբեռնվածությանը։ Մինչ Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները շարունակում են ջրհեռացման և փրկարարական աշխատանքները, հիդրոօդերևութաբանական ծառայությունը զգուշացնում է, որ կայծակով ուղեկցվող հորդառատ անձրևները տարածաշրջանում կպահպանվեն մինչև նոյեմբերի 10-ը, ինչի պատճառով իշխանությունները բնակչությանը հորդորում են ցուցաբերել առավելագույն զգուշություն։ |

22-ամյա աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց․ նրան ծեծել են քավորն ու քավորկինը
10314:24
Հարձակման է ենթարկվել Գևորգ Էմին-Տերյանը
12012:06
Ավելի քան 20 պայթյուն է որոտացել Կիևում (տեսանյութ)
14311:19
Արագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել է
190Երեկ, 21:48
Եվրոպայում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների ալիք է բարձրացել
263Երեկ, 21:42
«Արարատցեմենտ»-ի աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել, տեղափոխվել է հիվանդանոց
165Երեկ, 19:24
