Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.

«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Փաշինյանի օրոք շանս չունի վերադառնալու»․ Մանե Թանդիլյան

72
Այսօր, 11:36
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Փաշինյանի օրոք շանս չունի վերադառնալու»․ Մանե Թանդիլյան

«Ադրբեջանը մեր ռազմագերիներին չի պահում որևէ բանի դիմաց փոխանակելու, այս իշխանություններն անգամ չեն էլ քննարկում այդպիսի հարցեր, բայց եթե խաղաղություն է և մենք խոսում ենք իսկական խաղաղության մասին, առաջին հերթին այդ մարդկանց վերադարձնելով է սիմվոլիզացվելու խաղաղության գնալու գործընթացը»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։ «Ադրբեջանը Հայաստանին չի դիտարկում որպես գործընկեր, ում հետ ինքը խաղաղություն է կնքում, նա Հայաստանին՝ ՀՀ իշխանություններով հանդերձ, դիտարկում է որպես մի տարածք, որից ինքը ժամանակի ընթացքում կորզելու է ամեն բան՝ կախված իրավիճակից, և ընդհանրապես չի ուզում գերիների մասով որևէ գործողություն անել։ Նրանց պահելու է այնքան, որքան այս իշխանությունները լինեն ղեկին։ Ինչ-որ մարդիկ ինչ-որ փուլերում կգան, բայց ռազմաքաղաքական ղեկավարությունը Փաշինյանի օրոք ուղղակի շանս չունի վերադառնալու, որովհետև այդ մարդիկ նաև մեր պայքարի, Արցախի ինքնորոշման իրավունքի սիմվոլներ են Ադրբեջանի աչքում»,- շարունակել է Թանդիլյանը։

Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման վեցերորդ տարին, որով ավարտվեց 44-օրյա պատերազմը։

«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Փաշինյանի օրոք շանս չունի վերադառնալու»․ Մանե Թանդիլյան