Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.

ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն

66
Այսօր, 10:25
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն

ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Քեշմ կղզու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է IRNA-ն։ Նշվում է, որ կղզում առնվազն չորս պայթյուն է որոտացել, թիրախավորվել են մի քանի օբյեկտներ։

Միևնույն ժամանակ, լրատվամիջոցը չի բացառում, որ պայթյունները կապված են եղել Հորմուզի շրջանում իրանական ուժերի գործողությունների հետ։

Fars-ի հաղորդմամբ՝ թիրախները գտնվել են բնակելի թաղամասերից դուրս, ինչի շնորհիվ հաջողվել է խուսափել կենսական նշանակության ենթակառուցվածքներին հասցված վնասներից։