«ՀՀ իշխանություններն այս հարցում ևս ստում են»․ Մետաքսե Հակոբյան
![]() «ՀՀ իշխանությունները կարծես արդեն բավականին երկար ժամանակ խոսում են այն մասին, որ կա հստակ երկխոսություն Ադրբեջանի գործընկերների հետ, իրենք այնքան լավ հարաբերություններում են, որ պաշտոնյաները կարող են ուղղակի հեռախոսը վերցնել ու զանգահարել իրենց համապատասխան գործընկերոջը և խնդիրները կարգավորել։ Հետևաբար, շատ տարօրինակ է, որ նման պարզ հարցը չի լուծվում»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ խոսելով Բաքվում պահվող հայ գերիների մասին։ «Խաղաղության օրակարգը, բնականաբար, քաղաքական գործընթաց է, իսկ քաղաքական գործընթացին մեկնարկ տալուց առաջ պիտի լուծված լինեին բոլոր հումանիտար հարցերը և վաղուց արդեն պիտի մեր հայրենակիցներն իրենց տներում լինեին՝ առանց նախապայմանների։ Հետևաբար սրանք հերթական մանիպուլյացիաներն են, հերթական կեղծիքները։ Մեզ համար նորություն չէ, որ ՀՀ իշխանությունները սուտը կարող են հանգիստ ասել, կարող են խաբել, կեղծել, մանիպուլացնել՝ նայելով ժողովրդի աչքերին։ Իսկ ինչո՞ւ պիտի իրենք այս հարցում անկեղծ լինեին։ Հետևաբար ես կարող եմ հանգիստ ենթադրություն անել, որ այս հարցում ևս իրենք ստում են և որևէ քայլ չկա, որ իրենք անում են, որով կարող էին վերադարձնել մեր հայրենակիցներին»,- շարունակել է Հակոբյանը։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
