Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
![]() Նեպալի իշխանությունները որոշել են դադարեցնել անհետ կորածների որոնումները օգոստոսին տեղի ունեցած ջրհեղեղներից հետո, որոնց զոհ է դարձել առնվազն 1455 մարդ։ Այս մասին գրում է Reuters-ը։ Առնվազն 5285 մարդ անհայտ կորած է համարվում։ Նեպալի աղետների կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Պանինդրա Պաուդելն ասել է, որ իշխանությունները ուսումնասիրում են նրանց մահացած ճանաչելու հնարավորությունը, որպեսզի իրենց սիրելիները կարողանան կատարել իրավական ձևակերպումները: Նեպալի աղետների ռիսկի նվազեցման ազգային մարմնի ղեկավար Դհարամ Ռաջ Ուպրետին ասել է, որ երկրում այլևս զոհերի մարմինների ակտիվ որոնում չի իրականացվի։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր են փրկարարական աշխատանքներ։ Շուրջ 5 միլիարդ դոլար է պահանջվում տուժած շրջանները վերականգնելու և վիրավորներին բուժելու համար։ Օգոստոսի 26-ի առավոտյան Նեպալում Չինաստանի հետ սահմանին ձնահյուսի հետևանքով առաջացած ջրհեղեղ է տեղի ունեցել։ Սեպտեմբերին Համաշխարհային բանկը 170 մլն դոլար է հատկացրել երկրին՝ միջադեպի հետևանքները վերացնելու համար։ |

Հորմուզի նեղուցում այրվում է 2 սուպերլցանավ
165Երեկ, 21:55
Հրացանը փորձարկելիս տղամարդը պատահաբար կրակել է կնոջ եղբոր վրա. նա մահացել է
134Երեկ, 12:12
Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարվածել են Ղրիմի կամրջին (տեսանյութ)
212Երեկ, 09:49
Շորթում՝ Օշականում. կասկածյալներն օրենքով գnղ «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու նրա որդին են
142Երեկ, 00:18
Սոթքում հայտնաբերվել է զինծառայողի մարմին՝ գլխին հրազենային վնասվածքով
16718.11.2026, 22:30
Ուկրաինան առաջին անգամ կիրառել է «թռչող մոդեմներ»՝ Ղրիմի կամրջին հարվածելու համար
29618.11.2026, 21:07
