Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
236
Երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2026 թ., 22:00
![]() Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում, «Պահեստ» խանութի դիմաց 25-ամյա Արման Ա․-ն իր վարած «Ford Tranist» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Գոհար Պ․-ին։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ |

«Երկու շաբաթվա ընթացքում Կիևի և Կիևի մարզի վրա ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակվել». Զելենսկի
20600:07
Գեղարքունիքի մարզում վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մшհացել է
177Երեկ, 21:36
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին (տեսանյութ)
164Երեկ, 15:48
«16 բալիստիկ հրթիռ, ավելի քան 280 ԱԹՍ»․ Զելենսկին՝ ռուսական հարվածների մասին (տեսանյութ)
343Երեկ, 15:19
Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու մասին
36126.10.2026, 10:01
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
20925.10.2026, 19:26
