«ԱԱԾ փոխտնօրենը հակադիվերսիոն ստորաբաժանումը դարձնում է քաղաքային «զախվատ գրուպա»»․ Լիա Սարգսյան
![]() Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ունենալով հատուկ պատրաստված ու մարտունակ ստորաբաժանումներ, ինչո՞ւ Ազգային անվտանգության ծառայությունը չկարողացավ ժամանակին հայտնաբերել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած զինված ադրբեջանցուն: Այս ֆոնին պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը: Եվ ինչո՞ւ հենց նա: «Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ ադրբեջանցուն հայտնաբերելու և վնասազերծելու գործողություններին ներգրավվել է նաև Դավիթ Սանամյանի կուրացիայի տակ գտնվող ԱԱԾ հակադիվերսիոն ստորաբաժանումը, սակայն այն չի կարողացել կատարել իր առջև դրված խնդիրը։ Ինչո՞ւ։ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված այս հակադիվերսիոն ուղղվածության N ստորաբաժանման գորառութային նշանակությունը ընտրություններից առաջ Դավիթ Սանամյանը փոխում է, այն դարձնելով քաղաքային «զախվատ գրուպա»՝ իր գործառույթներով մոտեցնելով ԱԱԾ «Ալֆա» ստորաբաժանմանը: Սակայն այն ստեղծվել էր ոչ թե ընդդիմադիրներին «զախվատ» անելու, այլ թշնամու դիվերսիոն հարձակումները կանխելու համար և իր արդյունավետությունն արդեն ցույց էր տվել Տեղ գյուղի դեպքերի ժամանակ: Հակառակորդի դիվերսիոն խմբերի դեմ գործելու համար պատրաստված ծառայողներին, Սանամյանի որոշմամբ, ներգրավել են երկրի ներսում իրականացվող քաղաքական գործընթացներին։ Հետագայում նրանց տեսանք Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի տներում իրականացված խուզարկությունների ժամանակ, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի դուռը հսկելիս, երբ այնտեղ էին Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը: «Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ նաև, որ N ստորաբաժանման ծառայողների մի մասին պարտադրաբար ներգրավել են Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված նախկին հոգևորականների անվտանգության ապահովման գործում։ Նրանք պարտավորված են եղել գիշերել օրինակ Նավասարդ Կճոյանի տան բակում: Այս օրինակները լավագույնս նկարագրում են, թե ինչից ինչ է դարձել հիշյալ ստորաբաժանումը: Մեզ հայտնի դարձավ, որ սրան զուգահեռ Դավիթ Սանամյանի ղեկավարության շրջանում նույն ստորաբաժանումում կադրային ջարդ է իրականացվել։ Տարբեր հանգամանքներում, առանց ծառայողական քննության և հստակ բացատրության, անձնակազմի մոտ 40 տոկոսը հեռացել կամ հեռացվել է ծառայությունից։ Այսինքն՝ մի կողմից փոխվել է ստորաբաժանման գործառութային նշանակությունը, մյուս կողմից այն կորցրել է պատրաստված ու փորձառու անձնակազմի զգալի մասը։ Արդյունքում թուլացել են ստորաբաժանման ողնաշարն ու մարտունակությունը, ինչի հետևանքը տեսանք Շաքիի դեպքերի ժամանակ»: Աղբյուրը` Լիա Սարգսյան |

«Flydubai-ի չվերթի միջադեպի համար պատասխանատվություն է կրում Իրանը»․ Թրամփ (տեսանյութ)
3413:48
«Թելադրությո՞ւն ես ուզում գրել, տես խմբակցությանդ մեջ հայերենի տառերը բոլորը գիտե՞ն»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3613:42
«Սրբազանի մասին խոսում են մարդիկ, ովքեր կարգալույծ հռչակված հոգևորականներին ուղղորդել էին վեհարանի դռները ջարդելու». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
5613:24
«Դուք գալիս եք ԱԺ՝ ընդդիմախոսներին ծեծելու համա՞ր»․ լրագրողը՝ Վահե Ղալումյանին (տեսանյութ)
6313:12
«Միջադեպի ժամանակ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականները փորձ են արել ներխուժել նիստերի դահլիճ». Ռուբեն Ռուբինյան
5713:06
«Իմ փողկապից քաշել էին, պաշտպանվում էի»․ Սուրեն Հովհաննիսյան (տեսանյութ)
8012:54
