«ՌԴ-ի օգնությունից ՀՀ-ի հրաժարվելը հասկանալի կլիներ, եթե դրա կարիքն այլևս չլիներ»․ Զախարովա
![]() Երևանը մերժել է Ռուսաստանի նախաձեռնությունը՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու Ղարաբաղից տեղահանված անձանց։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ Մոսկվան առաջիններից մեկն էր, որը մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան, և հավելել է, որ «չգիտես ինչու արդեն այն ժամանակ Երևանում այնքան էլ ուրախ չէին ռուսական կողմի աջակցության համար»: Զախարովայի խոսքով՝ որոշ ապրանքներ և սննդամթերքի փաթեթներ գնվել են անմիջապես Հայաստանից, ինչը, ըստ նրա, լրացուցիչ խթան է հանդիսացել տեղական արտադրության և փոքր բիզնեսի համար։ «Երևանի հրաժարումը հետագա օգնությունից հասկանալի կլիներ, եթե օգնության կարիք այլևս չլիներ... Եկեք նայենք փաստերին. Հայաստանի քաղաքացիների կողմից նման օգնության դիմումների թիվը միայն աճել է»,- նշել Է Զախարովան։ Ընդ որում, հայկական կողմը որպես հաջորդ խմբաքանակի մատակարարումը չհամաձայնեցնելու հիմք մեջբերել է նախընտրական շրջանում նվիրատվությունների և բարեգործական օգնության տրամադրումը սահմանափակող իրավական նորմերը։ «Չեմ թաքցնի, մենք փորձեցինք պարզաբանել, թե կոնկրետ ինչ էր նկատի առնվում, բայց, ցավոք, հայ պաշտոնյաները դժվարացան բացատրել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը»,- եզրափակել է Զախարովան։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
