«Հայաստանը շոշափելի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման գործընթացում»․ Արփինե Սարգսյան
![]() «Հայաստանը միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն ներկայում վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն է վարում, ինչը կարևոր քաղաքական ազդակ է և արտացոլում է կողմերի համագործակցության խորությունը»,- այս մասին նշեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների հետ համատեղ ասուլիսում։ «2024 թվականի սեպտեմբերին մեկնարկած վիզաների ազատականացման երկխոսությունը ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման կարևոր փուլերից է։ «Այս գործընթացը մեր երկրի համար միայն ճամփորդության հնարավորության մասին չէ։ Այն ընդգրկում է լայնածավալ բարեփոխումների օրակարգ, որը նպատակ ունի ամրապնդել մեր պետական ինստիտուտները, բարելավել միգրացիայի և սահմանների կառավարումը, ինչպես նաև զարգացնել միջազգային իրավապահ համագործակցությունը։ Հիշեցնեմ նաև, որ Հայաստանը երկխոսության մեկնարկից ի վեր համադրելի երկրների շարքում ռեկորդային արագ ժամանակահատվածում ստացել է գործողությունների ծրագիրը, ինչը չափազանց պարտավորեցնող գնահատական է։ Որպես հայկական կողմի գլխավոր բանակցող՝ կարևոր եմ համարում նշել, որ երկխոսության մեկնարկից ի վեր Հայաստանն արդեն իսկ արձանագրել է շոշափելի առաջընթաց, իհարկե, մեր գնահատականներով։ Հայաստանի կառավարությունը լիովին հանձնառու է իրականացնել Եվրոպական միության վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով սահմանված բոլոր չափանիշները»,- ընդգծեց Սարգսյանը՝ հավելելով, որ գործընթացն արդյունավետ համակարգելու նպատակով ստեղծվել են համապատասխան մեխանիզմներ։
|

Վարդան Ոսկանյանը՝ Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
9901:06
«Ցույց տվեք ամերիկա-սիոնիստական ուժերի թաքստոցները, որ ժողովուրդը չտուժի»․ Աբոլֆազլ Շեքարչի
15400:55
«Նախիջևանի Սահմանադրությունից հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները»․ Հրանուշ Խառատյան
8800:06
«Երբևէ որևէ մեկի հետ չեմ ունեցել Հայ դատի մասին քննարկում»․ Մարիա Կարապետյան
104Երեկ, 23:30
«Արցախի դրոշն ապամոնտաժվել է, քանի որ վտանգ էր ներկայացնում»․ Վաղարշապատի քաղաքապետարան
114Երեկ, 23:18
«Փաշինյանը ՀՀ ընտրական գործընթացի անմիջական խաղացող է դարձրել Թուրքիային ու Ադրբեջանին»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
99Երեկ, 22:54
