Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.

«Մեր պատմության մասին խոսելը այս իշխանության օրոք համարվում է սադրանք և պատժվում»․ Անի Սամսոնյան

74
Այսօր, 16:12
«Մեր պատմության մասին խոսելը այս իշխանության օրոք համարվում է սադրանք և պատժվում»․ Անի Սամսոնյան

ԼՀԿ նախկին անդամ, նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի օր շարունակ քննարկվում է Հայոց Ցեղասպանության թանգարանի տնօրենի՝ պաշտոնից ազատվելու հարցը:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Ցեղասպանության հուշահամալիր այցից հետո Էդիտա Գզոյանին ստիպում են աշխատանքից ազատվել, որովհետև նա համաձակվել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային պատմել Արցախի և Սումգայիթյան ջարդերի մասին:
Այսօր Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ իր ցուցումով է ազատվել տնօրենը, որովհետև հանդգնել է ներկայացնել մեր պատմությունը, իսկ մեր պատմության մասին խոսելը այս իշխանության օրոք համարվում է սադրանք և պատժվում է:
Հասկանում եք չէ, թե ինչ է կատարվում: Երկու բան.
1. իշխանությունը վարչապետի մակարդակով անօրինական բռնաճնշումների է ենթարկում ՀՀ քաղաքացիներին:
2. իշխանությունը պետական լծակներն օգտագործում է Հայաստանի ազգային պետությունը ոչնչացնելու նպատակով:
Ես առաջարկում եմ ՀՀ Կառավարությանը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնը լրացնելու մասին հայտարարությունը ուղարկել նաև Թուրքիա և Բաքու՝ համապատասխան թեկնածուներ գտնելու նպատակով»:․

Աղբյուրը`   Անի Սամսոնյան