ՌԴ-ում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացրած անձանց
![]() Ռուսաստանում ռազմական դատարանը Crocus City Hall համերգասրահում ահաբեկչությունն անմիջականորեն իրականացրած չորս անձի դատապարտել է ցմահ ազատազրկման, հայտնում է Интерфакс-ը։ Դատարանը նաև նրանց տուգանքներ է նշանակել՝ յուրաքանչյուրին 990 հազար ռուբլու չափով։ Նրանք պատիժը կրելու են հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Բացի այդ, դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ահաբեկչության գործով ևս 11 մեղադրյալների, որոնց քննությունը համարում է ահաբեկչությունն իրականացնողների հանցակիցներ, հաղորդում է РИА Новости-ին։ Եվս չորս մեղադրյալներ դատապարտվել են 19 տարի 11 ամսից մինչև 22.5 տարի ազատազրկման։ Նշենք, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին։ Ահաբեկիչները ներխուժել են համալիր համերգ առաջ և կրակ բացել հանդիսատեսի և աշխատակիցների վրա, այնուհետև հրդեհել համերգասրահը։ Արդյունքում 150 մարդ զոհվել է։ Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետության» Աֆղանստանում գործող «Վիլայաթ Խորասան» խմբավորումը։ |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
