Մոլդովայի կառավարությունը հաստատել է երկրի դուրս բերումն ԱՊՀ կազմից
![]() Չորեքշաբթի՝ մարտի 11-ին, Մոլդովայի կառավարությունը կողմ է քվեարկել Անկախ Պետությունների Համագործակցությանը (ԱՊՀ) երկրի անդամակցության հիմքում ընկած հիմնարար համաձայնագրերի չեղարկմանը: Այդ համաձայնագրերի թվում են 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված ԱՊՀ կանոնադրությունը, 1991 թվականի դեկտեմբերի 8-ի ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը և այդ համաձայնագրի 1991 թվականի դեկտեմբերի 22-ի հավելվածը: Օրինագիծը կներկայացվի Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի քննարկմանը: Հաստատվելու դեպքում փաստաթուղթը կներկայացվի երկրի խորհրդարան: Եթե խորհրդարանը քվեարկի «կողմ», Մոլդովայի իշխանությունները կտեղեկացնեն ԱՊՀ գործադիր կոմիտեին, և 12 ամսվա ընթացքում երկրի անդամակցությունը կազմակերպությանը կդադարեցվի, հաղորդում է Deutsche Welle-ն: Մոլդովայի կողմից ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին հունվարին հայտարարել է արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյը՝ այն անվանելով «երկրի եվրոպական կողմնորոշման ամրապնդման կարևոր քայլ»: Նա նշեց, որ Քիշնևն արդեն չեղյալ է հայտարարել ԱՊՀ-ի հետ ստորագրված 283 համաձայնագրերից 71-ը, ևս մոտ 60-ը գտնվում են չեղյալ հայտարարման գործընթացում։ Նախարարը ընդգծեց, որ Մոլդովան չի մտադիրվում հրաժարվել այն համաձայնագրերից, որոնք տնտեսական օգուտ են բերում կամ զգալի գործնական նշանակություն ունեն քաղաքացիների համար, քանի դեռ դրանք չեն հակասում եվրոպական քաղաքականությանը։ Մոլդովայի ներկայիս կառավարությունը նպատակ է դրել մինչև 2030 թվականը միանալ Եվրամիությանը։ Սակայն, դրան հասնելու համար Քիշնևը պետք է իրականացնի մի շարք բարդ բարեփոխումներ։ |

«Եթե ուզում ես Ա կետից Բ կետ տեղաշարժվել կանխատեսելի ժամանակում, պետք է նախընտրես հանրային տրանսպորտը կամ անհատական շարժունակության միջոցները»․ Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
2200:48
«Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ». Դավիթ Գալստյան
5000:42
«Բոլոր իրեն ընտրածներին պիտի թաթա ու իվետա լսեցնելով, պարեցնելով բոմժ սարքի». Արամ Գևորգյան
6900:36
Թուփաքի սպանության կազմակերպիչը 30 տարի անց դատապարտվեց 40 տարվա ազատազրկման
11300:24
«Ցավից արցունքները սրբելով՝ փոխանցեց հայ մայրերին, որ զավակի կյանքի համար պետք է պայքարել». Սոնա Աղեկյան
91Երեկ, 23:54
Թուրքիան ակնկալում է կարճ ժամանակում արդյունքի հասնել F-35-ի ձեռքբերման հարցում
81Երեկ, 23:30
