«Կոբախիձեն է խնդրե՞լ, որ ՀՀ վարչապետը բարձրացնի ԵՄ-Վրաստան հարաբերության հարցը»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. ««Պիտի անկեղծ ասեմ սակայն, որ ԵՄ–ին Հայաստանի ինտեգրվելու ճանապարհին այս պահին ամենամեծ խնդիրը Եվրոպական Միության և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։ Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական Միություն, և մենք Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ։ Սա Հայաստանի ԵՄ անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի և մեր ակնկալիքն ու խնդրանքն է, որ Եվրոպական Միություն–Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա։ Դա կարևոր է Հայաստանի համար, նույնքան կարևոր, որքան Վրաստանի համար»,- Եվրախորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Սա հետաքրքիր հայտարարություն է, մի քանի առումով: Վրաստա՞նն է Նիկոլ Փաշինյանին խնդրել, որ Եվրախորհրդարանում բարձրացնի այդ հարցը: Եթե այո, ապա սա մի բան է, եթե ոչ՝ բոլորովին այլ բան: Հիշեցնեմ, որ Ստրասբուրգ մեկնելուց մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնեց Վրաստան, այնտեղ հանդիպում ունեցավ Վրաստանի վարչապետի հետ, նվագեց նրա հետ ընթրիքի ժամանակ: Կոբախիձե՞ն է խնդրել, որ Հայաստանի վարչապետը Եվրոպայում բարձրացնի ԵՄ-Վրաստան հարաբերության հարցը: Եթե Վրաստանը դա չի խնդրել, Նիկոլ Փաշինյանի ի՞նչ գործն է Եվրախորհրդարանում այդ հարցը բարձրացնելը: Ընդ որում, երբ նա ասում է, թե Հայաստանը Վրաստանի՝ ԵՄ անդամության կարգավիճակ ստանալուց հետո է ընդունել ԵՄ անդամակցելու մասին հայտնի օրենքը, այդտեղ իր համար տեսնելով հեռանկար, մեղմ ասած՝ զբաղված է մի փոքր երեսպաշտությամբ: Հայաստանն այդ օրենք կոչվածն ընդունել է 2025 թվականի մարտին, այն ուժի մեջ է մտել ապրիլին: Վրաստանին ԵՄ անդամության կարգավիճակ տվել են 2023 թվականի վերջին: Սակայն, արդեն 2024 թվականի գարնանը ԵՄ-ն հայտարարել է, որ սառեցրել են Վրաստանի անդամակցության գործընթացը: Կրկնեմ, եղեք ուշադիր՝ 2024 թվականի գարնանը այդ գործընթացը սառեցրել են: Ավելին, հետագայում ԵՄ-Վրաստան հարաբերությունը միայն ու միայն վատացել է: Այսինքն, հետագա ընթացքում ոչ միայն չի եղել իրավիճակի բալեվաման որևէ շոշափելի նշույլ, այլ եղել է լարվածության աճ: Անգամ կասեցրել են ազատ վիզային ռեժիմը դիվանագիտական անձնագիր ունեցողների համար: Հետևաբար, երբ Հայաստանը 2025 թվականի մայիսին ընդունել է հայտնի «օրենքը», ԵՄ-Վրաստան հարաբերությունն արդեն նվազագույնը մեկ տարի եղել է կայուն լարվող ռեժիմում, իսկ Վրաստանի անդամակցության գործընթացը՝ կասեցված, սառեցված: Հետևաբար, երբ Փաշինյանը հայտարարում է Եվրախորհրդարանում, թե՝ «մենք Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ։ Սա Հայաստանի ԵՄ անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի…», դա կարող է հավաստի հնչել միայն նրահայաստանյան կամ սփյուռքյան երկրպագուների, բայց ոչ բազմաշերտ և բազմափորձ եվրոպացիների համար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
