Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.

«Սահմանադրությունը դո՛ւ չես փոխելու, Նիկո՛լ»․ Մենուա Սողոմոնյան

82
Այսօր, 16:00
«Սահմանադրությունը դո՛ւ չես փոխելու, Նիկո՛լ»․ Մենուա Սողոմոնյան

«ՀայաՔվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ նոր Սահամանդրության մեջ հղում չի լինելու Անկախության հռչակագրին, մասնավորապես ասում է․ «Սահմանադրությունը դու չես փոխելու, Նիկո՛լ։ Դո՛ւ չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ, այլ Էրդողանի ու Ալիևի։ Սահմանադրությունը մեն ենք փոխելու, Նիկոլ, ու փոխելու ենք այն, ինչի կարիքը ժողովուրդն իրոք ունի։ Փոխելու ենք այն ամենը, ինը քեզ ու քեզ նմաններին դարձնում է ֆիոդալ, դիկտատոր, զազրելի բռնապետ, փոխելու ենք այն, որ որևէ մեկը չկարողանա, քո ասածի պես, ականջներից բռնած պատգամավոր նշանակի, որ որևէ մեկն իր օգնականին գլխավոր դատախազ չկարողանա նշանակի, փոխելու ենք այն, որ քեզ նման որևէ մեկը, ինչքան էլ ուզենա, պետական կառույցները ձեռքի տրյապկա չկարողնա սարքել։ Այ էդ ենք փոխելու, քեզ էս շենքից հեռացնելուց հետո ենք փոխելու»։