««Կարմիր գծերն» անցնող ԱՄՆ «հաշվին» փաստարկ են կուտակում ՌԴ-ն ու Չինաստանը»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրաառումը. «Ինչպես առավոտյան գրառմամբ էի նշել աշխարհում այսօր մնացել է միայն մեկ կարմիր գիծ՝ միջուկայինը: Ի դեպ, հարգարժան գործընկերներ, ի վերջո ավելորդ չէ արտահայտված մտքերն օգտագործելիս «կես բառով» գոնե հղում անելը: Բայց, այս թեման, թերեւս, արժանի է շարունակության: «Կարմիր գծեր» անցնելը մենք ընկալում ենք իբրեւ ուժի նշան, բայց գործնականում այն թուլության նշան է: Փորձենք դիտարկել ավելի պարզ խաղի սխեմայով: Ե՞րբ է թիմը առավել կոշտ եւ առավել մեծ թվով խախտում թույլ տալիս հակառակորդի նկատմամբ, երբ ուժե՞ղ է, թե՞ թույլ: Տրամաբանությունը հուշում է, որ խաղի ընթացքում կանոնները կոպտորեն խախտում են միայն թույլերը, ապաշնորհները, խաղային վարպետությամբ զիջողները: Որքան կոպիտ է խախտումը, այնքան վկայում է խախտողի բարդ դրության կամ խնդիրների մասին: Իհարկե մեր հանրության մի զգալի մասի համար Նահանգները մի պետություն է եւ ՄԻԱԿ պետություն է, որը չունի ոչ մի խնդիր: «Նյարդերից թույլ» այդ մարդկանց կխնդրեմ հեռանալ այս «էկրանից»: Իսկ Նահանգներն ունեն խնդիր, շատ լուրջ խնդիր, որն իհարկե դառնում է նաեւ միջազգային հարաբերությունների խնդիրը: Կարմիր գծերը խախտելը կամ «վերջին հույսի տուգանքը» խնդիր չի լուծում, եւ դա հասկանում են բոլորը: Պատկերն այլ կլիներ, եթե իհարկե չլիներ «միջուկային գիծը»: Այդ գիծն այն արբիտրն է, ավելին՝ պարզապես VAR համակարգն է, որը չի ներելու որեւէ խախտում, թեկուզ, եթե թվա, որ դրվագն անցած է: Կհնչի տարօրինակ, սակայն «կարմիր գծերն» անցնող ԱՄՆ «հաշվին» փաստարկ են կուտակում Ռուսաստանն ու Չինաստանը: Հիշեցնեմ, որովհետեւ կա «միջուկային կարմիր գիծը»: Եթե չլիներ դա, իհարկե ամեն ինչ կլիներ այլ, բայց այդ գիծը կա ու դա անցնելը, մեղմ ասած, արդեն վեր է նույնիսկ ԱՄՆ ուժերից»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
