Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 փետրվարի, 2026 թ.

«Սինոդի սկզբունքով եկեղեցական ինքնակառավարումը վերանայելու թեզերի մասին». Գևորգ Դանիելյան

82
Այսօր, 01:30
«Սինոդի սկզբունքով եկեղեցական ինքնակառավարումը վերանայելու թեզերի մասին». Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դատական իշխանության անկախության...․ «Հակիրճ սինոդի սկզբունքով եկեղեցական ինքնակառավարումը վերանայելու թեզերի մասին.
Այս սկզբունքը ծանոթ է Հայ Եկեղեցու պատմությանը, այն հիմնականում՝ գործել է ներեկեղեցական ինքնակառավարումը օտար ուժերից անմիջական կախվածության մեջ դնելու անթաքույց նկրտումներով: Բնորոշ է այն, որ 1807-1836թթ. սինոդական համակարգը ներդրվել է Օսմանյան կայսրության ջանքերով, իսկ 1836-1917թթ.՝ ցարական Ռուսաստանում հաստատված, այսպես կոչված՝ «Պոլոժենիով»:
Պատմականորեն Հայ Եկեղեցուն բնորոշ է եղել ժողովականության սկզբունքը, ինչն իրագործվել է հիմնականում՝ Ազգային-եկեղեցական ժողովների միջոցով, սակայն այդ և մյուս մարմինները եղել և մնում են իբրև խորհրդատվական, իսկ կառավարման գերագույն իշխանությունը վերապահվել է Կաթողիկոսին, ինչն արտաքին և, ցավոք, նաև ներքին սպառնալիքների համատեքստում ապահովել է կայուն կառավարում:
Գործնականում վերը նշված երկու դեպքում էլ՝ օտար ուժերի անմիջական ներգործությամբ սինոդը շատ կարճ ժամանակում խորհրդակցական մարմնից անխուսափելիորեն վերածվել է պարտադիր կատարման ենթակա որոշումներ կայացնող և վերահսկող կառույցի:
Սինոդական համակարգը, ըստ էության, հարմարեցված է ոչ թե ինքնակառավարման, այլ արտաքին ուժերի կողմից խորհրդակցական մարմնի իմիտացիա ապահովող կառույցի միջոցով անմիջական թելադրանք և վերահսկողություն սահմանելու նկրտումներին, ինչին ժամանակին դիմել են Թուրքիան, ապա ցարական Ռուսաստանը, և սա պատմական իրողություն է:
Սինոդի համակարգը չունի նաև դավանական կամ աստվածաբանական որևէ հիմնավորում:
Հ.Գ. Գործող կանոնադրական հիմքերը պարզապես բացառում են սինոդական համակարգը, կամ այդ համակարգի սկզբունքներով մարմին ձևավորելը:
Աստված պահապան մեր Երկրին և Եկեղեցուն»։

Աղբյուրը`   Գևորգ Դանիելյան