Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 փետրվարի, 2026 թ.

«Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը ռիսկեր է տեսել»․ Գևորգ Պապոյան

48
Այսօր, 15:24
«Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը ռիսկեր է տեսել»․ Գևորգ Պապոյան

«Մեզ համար էլ է անհասկանալի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե թե ինչու վրացական կողմն արդեն մի քանի օր է՝ թույլ չի տալիս Հայաստան հասնել ՌԴ-ից Վրաստանի սահմանը հատած բեռնատարների հայ վարորդներին։

«Գիտեք՝ մի քանի օր առաջ ՀՀ-ում էր Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը։ Նա նշեց, որ դա իրենց գերատեսչության հետ կապ չունի, Վրաստանի ֆինանսական ոստիկանության հետ է կապված, որը ենթարկվում է Վրաստանի ֆինանսների նախարարությանը։ Ըստ վրացական կողմի՝ ֆինանսական ոստիկանությունը ինչ-որ ռիսկեր է տեսնում ինչ-որ ապրանքերի հետ կապված։ Ես խնդրել եմ պարզաբանել՝ ինչ ռիսկերի մասին է խոսքը․․․ Մինչև հիմա պատասխան չենք ստացել, թե ինչ են արել մեր տնտեսվարողները, որի պատճառով այդ մեքենաները կանգնած են»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք՝ Վրաստանի տարածքով բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդներն ահազանգել են այն մասին, որ ՌԴ-ից Վրաստան մուտք գործելուց հետո իրենց տեղաշարժն անհասկանալի պատճառներով խոչընդոտվում է վրացի սահմանապահների կողմից։

«Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը ռիսկեր է տեսել»․ Գևորգ Պապոյան