Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 փետրվարի, 2026 թ.

«Ինչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները»․ Էդմոն Մարուքյան

47
Այսօր, 14:54
«Ինչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները»․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները․ խնդիրը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մեջ է
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ՝ ԵՄ պատրաստել է փաստաթուղթ, որը ներառում է Ռուսաստանին ներկայացվող պահանջներ՝ Ուկրաինայում հնարավոր խաղաղության համաձայնագրի շրջանակում։
«Ռուսաստանը օկուպացրել է բազմաթիվ տարածքներ, և նրա զորքերը տեղակայված են տարբեր երկրներում՝ լինի դա Վրաստանում, թե Մոլդովայում։ Ուստի երկարաժամկետ խաղաղության համար պետք է հստակ լինի, որ նրանք պարտավոր են դուրս բերել իրենց զորքերը բոլոր այն օկուպացված տարածքներից, որտեղ ներկայումս գտնվում են»,- հայտարարել է Կալասը։
Գուցե հարցնեք, թե ինչո՞ւ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչը նույնիսկ հարմար առիթների դեպքում չի հիշատակում, որ Ադրբեջանն արդեն մի քանի տարի է օկուպացված է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Հատկապես, որ այս հարցը ծագել է ոչ վաղ անցյալում՝ ի տարբերություն Վրաստանի և Մոլդովայի խնդիրների։
Սրա պատասխանը առավել քան ակնհայտ է․
միջազգային հարթակներում Հայաստանը չի բարձրացնում այդ հարցը, իսկ միջազգային գործընկերներին ներկայացվում է, թե մեր և մեր տարածքները օկուպացրած պետության միջև որևէ խնդիր չկա։
Սակայն իրականում Ադրբեջանի հետ հարաբերություններում մենք շարունակաբար միայն զիջում ենք և կորցնում»։

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան