«Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի»․ Բաբկեն Թունյան
![]() «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը․ Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա ՉԵՆ լինի 1. ստացվող վարկերի գումարները՝ առանց գումարային սահմանափակման, 2. ընտանիքի անդամ չհամարվող անձանցից փոխանցած միանվագ մինչև 1 միլիոն դրամ գումարները, 3. ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, ինչպես նաև պետական պարգևները, 4. գործատուի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարները, ինչպես նաև դրա շրջանակում ֆիզիկական անձանց կամ նրանց փոխկապակցված անձանց համար (օգտին) կատարվող ապահովագրավճարները, 5. մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը՝ յուրաքանչյուր մրցանակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով, 6. ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ արժեքով ստացվող գույքը, դրամական միջոցները, 7. ոչ առևտրային կազմակերպություններից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ չափով անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները, 8. սեփականության իրավունքով ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից ընտանիքի անդամ չհամարվող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ ստացվող եկամուտները, բացառությամբ՝ ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետով սահմանված հողամասի օտարումից ստացվող եկամուտների»։ Աղբյուրը` Բաբկեն Թունյան |

Ակադեմիական քաղաքի զարգացման նոր, լրամշակված հայեցակարգ հաստատվեց (տեսանյութ)
512:06
«Ռուսաստանը չի կարողացել մեզ օկուպացնել». Զելենսկի (տեսանյութ)
5811:54
«Հայաստանի վիլայեթացման վտանգն իրատեսական է»․ Էդուարդ Շարմազանով
3111:54
«Կոչ արեցի՝ ժողովուրդը հեղափոխություն թող անի, եթե դեմ է Ղարաբաղյան շարժման ավարտին». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4011:36
«ԱՄՆ-ն ստուգում է Կուբայի ափերի մոտ մոտորանավի հետ կապված միջադեպի տվյալները»․ Ռուբիո
5811:21
«Այժմ մենք ունենք իրական խաղաղություն, բայց այն պետք է ամրապնդել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4011:12
