«Հաստատվել է խաղաղություն, արտագաղթը վերափոխվել է ներգաղթի, արձանագրվել է բարձր տնտեսական աճ»․ Նիկոլ Փաշինյան
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում եթերում անդրադարձել է Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմանը՝ նշելով «Քիչ առաջ Կառավարության նիստում ընդունվեց 2025 թվականի Կառավարության գործունեության արդյունքների մասին զեկույցը: Ես ուզում եմ ձեզ ներկայացնել այդ զեկույցի կարճ նախաբանը և մեկ-երկու մեկնաբանություն: Իսկ զեկույցը հետևյալն է: Նախաբանը՝ 2025 թվականը Հայաստանի անկախությունից ի վեր առաջին օրացուցային տարին է, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել: ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղություն է հաստատվել: 2025 թվականը անկախությունից ի վեր առաջին տարին է, երբ Հայաստանի Հանրապետությունից Հայաստանի քաղաքացիների արտագաղթը վերափոխվել է ներգաղթով: Արձանագրվել է բարձր տնտեսական աճ՝ 7.2 տոկոս, ինչի արդյունքում 2021-2025 թվականներին ՀՆԱ միջին տարեկան աճը կազմել է 7.9 տոկոս: Հիշեցնեմ, որ մենք խոստացել էինք տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ: Հաջորդ նրբությունը, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, հետևյալն է. 2025 թվականին պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի համեմատ ավելացել են 135 տոկոսով, այսինքն՝ կրկնակի ավելացել են, +35 տոկոս: Եվ բնական հարց կծագի, թե ուր են այդ եկամուտները, ինչ են եղել: Եղել է հետևյալը. ՀՀ-ում այսօր կան 700 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչներ, ՀՀ-ում կան 700 հազար և ավելի դրամ ստացող զինվորներ, առողջապահության ֆինանսավորումն է էականորեն ավելացել, կրթության ֆինանսավորումը, գիտության ֆինանսավորումը, գիտության ոլորտում մինչև 300 տոկոսի աշխատավարձերի ավելացում է տեղի ունեցել: Այսօր ընդամենը զեկույցի նախաբանն էի ուզում ներկայացնել և արձանագրել, որ առաջիկայում 2025 թվականի գործունեության զեկույցի մասին խոսելու առիթներ էլի կունենանք, այս և բազմաթիվ այլ փաստերի մասին լրացուցիչ կխոսենք»։ Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

Ակադեմիական քաղաքի զարգացման նոր, լրամշակված հայեցակարգ հաստատվեց (տեսանյութ)
512:06
«Ռուսաստանը չի կարողացել մեզ օկուպացնել». Զելենսկի (տեսանյութ)
5811:54
«Հայաստանի վիլայեթացման վտանգն իրատեսական է»․ Էդուարդ Շարմազանով
3111:54
«Կոչ արեցի՝ ժողովուրդը հեղափոխություն թող անի, եթե դեմ է Ղարաբաղյան շարժման ավարտին». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4011:36
«ԱՄՆ-ն ստուգում է Կուբայի ափերի մոտ մոտորանավի հետ կապված միջադեպի տվյալները»․ Ռուբիո
5811:21
«Այժմ մենք ունենք իրական խաղաղություն, բայց այն պետք է ամրապնդել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4011:12
