Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 փետրվարի, 2026 թ.

«Կոչ արեցի՝ ժողովուրդը հեղափոխություն թող անի, եթե դեմ է Ղարաբաղյան շարժման ավարտին». Նիկոլ Փաշինյան

55
Այսօր, 11:36
«Կոչ արեցի՝ ժողովուրդը հեղափոխություն թող անի, եթե դեմ է Ղարաբաղյան շարժման ավարտին». Նիկոլ Փաշինյան

«2024 թվականին քանի որ բազմաթիվ քննարկումներ եղան, թե արդյոք ճիշտ ճանապարհ է որդեգրել խաղաղության քաղաքականություն, մեր երկրում ես հրապարակավ հայտարարեցի, որ իմ գնահատականն այն է, որ մենք պետք է կանգ առնենք և դադարեցնենք Ղարաբաղյան շարժումը: Գիտեք, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը սկիզբ առավ Ղարաբաղյան շարժումից»,- Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը: Շարունակելով խոսքը՝ նա ընդգծել է. «Ես ասացի՝ որպես ՀՀ վարչապետ կայացնում եմ նման որոշում՝ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը: Ես դա ասացի որպես անձնավորություն, ով ՀՀ վարչապետ դարձել է ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում: Ես կոչ արեցի մեր ժողովրդին ոտքի կանգնել և մեր կառավարությունը հեռացնել իշխանությունից հեղափոխության միջոցով, եթե իրենք համաձայն չեն Ղարաբաղյան շարժման ավարտին: Բայց մինչև հիմա ես ՀՀ վարչապետն եմ և ուստի ՀՀ ժողովուրդը որոշել է հեղափոխություն չիրականացել»:

«Կոչ արեցի ժողովրդին հեղափոխության միջոցով հեռացնել մեզ, եթե դեմ են Ղարաբաղյան շարժման ավարտին, բայց նրանք հեղափոխություն չիրականացրեցին». Նիկոլ Փաշինյան