«Հնդկաստան-Իսրայել գործակցության խորացումը «հանգուցային» է»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հնդկաստանի վարչապետի Իսրայել կատարած այցի ընթացքում ջերմ ընդունելությունն ու գրկախառնությունները իհարկե ուղեկցվել են տարբեր ոլորտներում գործակցությունը խորացնելու պայմանավորվածություններով: Հատկապես ուշադրության է արժանի, որ Հնդկաստանն ու Իսրայելը ձեռք են բերել պաշտպանական բնույթի նոր համաձայնություններ, կապված այդ թվում նաև արհեստական բանականության տեխնոլոգիաների հետ: Խոսք կարող է լինել Հնդկաստանում դրանց արտադրության մասին: Սրանք, իհարկե, ռեգիոնալ լայն նշանակության հարցեր են, որոնք կարող են փոխել միջավայր: Միջավայր, որն իր անմիջական ազդեցությունն ունի իհարկե նաև Հայաստանի անվտանգության միջավայրի վրա: Իհարկե, Հնդկաստանն ու Իսրայելը ջերմ բարեկամություն ու դաշնակցություն են հաստատում յուրաքանչյուրն ունենալով իր հետաքրքրությունն ու շահը: Իսրայելի համար Հնդկաստանն, իհարկե, կարևոր է այսպես ասած իսլամական գործոնի զսպման տեսանկյունից: Միևնույն ժամանակ, Իսրայելին բնականաբար անհանգստացնում է ռեգիոնում Չինաստանի ազդեցության աճը, իսկ Հնդկաստանն այդ տեսանկյունից դիտվում է շահընկեր: Հնդկաստանի համար Իսրայելը տեխնոլոգիական «աղբյուր» է, մյուս կողմից նաև ռեգիոնալ լայն խաղի հնարավորություն՝ թե քաղաքական, թե տնտեսական իմաստով: Ընդ որում, այստեղ անմիջական կապ Կովկասի հետ կարծես թե չկա, սակայն Հնդկաստանն Իսրայելի հետ գործակցության հարցում թերևս իր հաշվարկներում տեղավորում է նաև Կովկասը, մասնավորապես Ադրբեջանի հանգամանքը՝ հաշվի առնելով Իսրայել-Ադրբեջան սերտ հարաբերությունը: Միաժամանակ, Հնդկաստան-Իսրայել սերտ գործակցությունը, բնականաբար, շատ զգայուն ընկալում է ունենալու Իրանում, որի հետ Հնդկաստանն ունի տնտեսական հետաքրքրություններ ու պայմանավորվածություններ: Այստեղ հարցը ուշադրության արժանի է դառնում նաև Հայաստան-Հնդկաստան գործակցության առկա իրողությունների ու հեռանկարների համատեքստում: Իհարկե, Նյու Դելին էլ անհանգստացած է Իրանի շուրջ լարվածությամբ և բնականաբար Իսրայելի հետ իր աշխատանքը կարող է դիտարկել նաև ռիսկերը կառավարելու, լարվածությունը զսպելու միջոց: Միովն բանիվ՝ Հնդկաստան-Իսրայել գործակցության խորացումն ու ընդհուպ որոշակի դաշնակցային երևէջները իսկապես «հանգուցային» են ռեգիոնալ բազմակողմ շերտերի տեսանկյունից»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Ակադեմիական քաղաքի զարգացման նոր, լրամշակված հայեցակարգ հաստատվեց (տեսանյութ)
512:06
«Ռուսաստանը չի կարողացել մեզ օկուպացնել». Զելենսկի (տեսանյութ)
5811:54
«Հայաստանի վիլայեթացման վտանգն իրատեսական է»․ Էդուարդ Շարմազանով
3111:54
«Կոչ արեցի՝ ժողովուրդը հեղափոխություն թող անի, եթե դեմ է Ղարաբաղյան շարժման ավարտին». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4011:36
«ԱՄՆ-ն ստուգում է Կուբայի ափերի մոտ մոտորանավի հետ կապված միջադեպի տվյալները»․ Ռուբիո
5811:21
«Այժմ մենք ունենք իրական խաղաղություն, բայց այն պետք է ամրապնդել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4011:12
