Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով քաղաքական որոշում է կայացվել փոխել կալանքի տակ գտնվող ազգային բարերար, խոշոր գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը և նրան հնարավորություն տալ դուրս գալ ակտիվ քաղաքական դաշտ։ Ըստ նույն աղբյուրների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Կարապետյանի քաղաքական ակտիվացումը և հրապարակային ելույթները առավել շահեկան են լինելու հենց իշխանության համար։ Սամվել Կարապետյանը լավ հռետոր չէ, մանիպուլյացիաների դաշտում չկա, իսկ առանց ճարտար խոսքի քարոզարշավը լավ ուղղությամբ չի կարող գնալ։ Իշխանական շրջանակներում նաև քննարկվել է այն, որ Կարապետյանի վերջին հրապարակային ելույթը «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարի օրը արհեստական բանականությամբ էր գեներացված, ինչը արդեն ցուցիչ է, որ նա քաղաքական տեքստերի խնդիր ունի։ Այդ հաշվարկով էլ Սամվել Կարապետյանին հնարավորություն տալով ազատ քաղաքական գործունեություն ծավալել՝ իշխանությունը ակնկալում է, որ հանրային դաշտում կբերի վերջինիս վարկանիշային կորուստների։ Կարճ ասած՝ իշխանության հաշվարկը պարզ է․ Կարապետյանի ազատությունը քաղաքական տեխնոլոգիա է, այլ ոչ իրավաբանություն կամ արդարադատություն։ Թե երբ կկայացվի խափանման միջոցի փոփոխության վերջնական որոշումը, մեր աղբյուրները հստակ ժամկետներ չնշեցին։ Սակայն քարոզարշավին մասնակցելու հնարավորություն նրան կտրվի»։ |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
