«Իրավական գնահատական կլինի՞ վարչապետի կնոջ՝ հիմնադրամի շրջանակներում խոստումներ տալուն». հարց՝ Արթուր Նահապետյանին
![]() «Բարեգործության արգելքը սկսեց գործել ընտրությունների օրվա նշանակման պահից սկսած: Արդեն ահազանգեր են հնչում քաղաքական դաշտում: Օրինակ՝ խոսում են վարձավճարների վճարման մասին, դրան զուգահեռ վարչապետի տիկնոջ հիմնադրամը անգլերենի դասընթացների խոստումներ է տալիս, բայց Հակակոռուպցիոն կոմիտեից արձագանքներ չկան: Երբ վարչապետի տիկինն ընտրական պրոցեսի էս ընթացքում ինչ-որ խոստումներ է տալիս հիմնադրամի շրջանակներում, իրավական գնահատական կարո՞ղ է լինել»,- ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին: Վերջինս պատասխանեց. «Այս պահին կխուսափեմ կոնկրետ դեպքի մասով իրավական գնահատական տալ, որպեսզի հետագայում նաև չկանխորոշվի իմ ասածը իրավական ելքով, բայց մենք Քրեական օրենսգրքում ունենք 221 հոդված՝ բարեգործության արգելքը խախտելու: Այդ հոդվածում հստակ սահմանված են թե՛ եղանակները, թե՛ սուբյեկտները՝ ովքեր են այդ հոդածով հանցակազմի սուբյեկտ: Կոնկրետ ձեր ասած դեպքով մենք հաղորդում չունենք»: |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
