Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 փետրվարի, 2026 թ.

«Սահմանն անցնելու կարգը բոլոր մեր անցակետերում պետք է նույնը լինի». Արման Մելիքյան

48
Այսօր, 02:06
«Սահմանն անցնելու կարգը բոլոր մեր անցակետերում պետք է նույնը լինի». Արման Մելիքյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանցի փորձագետները վերջերս Հայաստան մուտք գործեցին Ադրբեջանի հետ սահմանազատված հատվածում տեղակայված սահմանային անցակետով, դեմառդեմ շփվեցին հայ սահմանապահների հետ, իրենց անձնագրերում էլ մուտքի կնիք դրվեց։ Դա առիթ դարձավ խոսելու այն մասին, որ նախագահ Ալիևի պահանջն առ այն, որ Հայաստան մուտք գործելիս Ադրբեջանի քաղաքացիները հայ սահմանապահի երես պետք է չտեսնեն՝ հետողորմյա է արվել։ Կարծում եմ, որ ոգևորվելու իրական առիթը չկա՝ ամենայն հավանականությամբ, Ալիևի այդ պահանջը կգործարկվի դեպի Նախիջևան տարանցվող Ադրբեջանի քաղաքացիների համար։ Այս կերպ կընդգծվի TRIPP-ի և ՀՀ մնացյալ տարածքի կարգավիճակների տարբերությունը, կշեշտվի Թրամփի ուղու արտապատվիրակված լինելու հանգամանքը։ Սահմանահատման ձևի հանդեպ երկակի չափանիշների կիրառումը ՀՀ ինքնիշխանությունը նսեմացնելու և մերձարաքսյան մեր տարածքների հայաստանապատկանությունը հետագայում վիճարկելու հեռանկարն է ապահովում։ Սահմանն անցնելու կարգը բոլոր մեր անցակետերում պետք է նույնը լինի և կիրառվի փոխադարձության սկզբունքով»։

Աղբյուրը`   Արման Մելիքյան