«Ձերը վնգաստալն է, ու վերջում շարքային Մամեդի տեղն ադրբեջանական զորքին դիմավորելը»․ Արգիշտի Կիվիրյան
![]() Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է․ «Երկիրը պետք է գնա առաջ, որպեսզի զարգանա ու դիմագրավի առկա մարտահրավերներին։ Փակել սահմաններն ու մեկուսանալն ուղիղ ճանապարհ է դեպի կործանում։ Պաշարված ամրոցն ուշ թե շուտ ընկնում է, Հայաստանի անվտանգությունը կարող է նաև պաշտպանվել, եթե դու առավելագույնը ինտեգրում ես այս տարածաշրջանում։ Ունի՞ այդ ինտեգրումը վտանգներ և սպառնալիքներ, իհարկե ունի։ Բայց դրանք հաղթահարելու մեջ էլ կայանում է պետությունը։ Ոնց որ դարեր առաջ միմիայն արտաքին վտանգների արդյունքում են ձևավորվել ազգերը, այդ ներկայիս, նաև ինտեգրացիոն վտանգների միջով անցնելով էլ կարող էր կայանալ պետությունը։ Սա է ճանապարհը: Թե չէ նստել ծառի տակ ու վնգստալ, թե բա գիտեք, Մամեդը եկավ, այցելեց Աշոցքի իր տունը, դա լուծում չի։ Այ նորմալ ազգի մոտ Մամեդի գալը կստիպի ունենալ իրական ԱԱԾ, որը կհսկի Մամեդի մուտքն ու ելքը, հուպ տալ դեմոգրաֆիային, որ եթե հանկարծ Մամեդը մնա, ապա չդառնա մեծամասնություն, ու այդպես շարունակ։ Ու այդպես ձեզ շանս կտրվի դուրս գալու այս 30 տարվա ճահճից ու դառնալու իրական կենսունակ ու մրցունակ պետություն: Բայց դե ձերը ծառի տակ նստելն ու վնգաստալն ա, ու վերջում շարքային Մամեդի տեղը ադրբեջանական զորքին դիմավորելը։ Որովհետև դուք չեք էլ հասկանում, որ շարքային Մամեդներով, ամեն ինչից զատ նաև ստուգում են, թե դուք իրենց համար վտանգ ներկայացնում եք, թե չէ։ Ու եթե զգան, որ վտանգ եք ներկայացնում, լինելով այս պահին մի քանի անգամ ուժեղ, ձեզ ուղակի բնաջնջելու են։ Քանի որ վերջիվերջո լինելով իրանական աշխարհի մաս, իրենք գիտեն թե ոնց էր Շապուհը ստուգում Արշակ Երկրորդին»։ Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

««Գյումրի 2»-ն արդեն փորձարկվել է և ձախողվել Վաղարշապատում»․ Էդմոն Մարուքյան
4111:36
Ուկրաինայում նախագահական ընտրությունները կարող են անցկացվել 2026-ի աշնանը
11410:23
«ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին լիկվիդացնելու հարցը»․ #Axios
14610:22
Չկրթվողները քիչ պարգևավճար կստանան․ «Հրապարակ»
6209:18
ՔՊ-ում խուճապահար են․ ինչպես են փակելու վարկերը․ «Հրապարակ»
8009:00
«ՔՊ-ն իր ազգադավ գործունեությամբ ծանր բեռ է դարձել ազգի ուսերին»․ Արմեն Խաչատրյան
11503:06
