«Մակրոնը Ֆրանսիայի միակ նախագահն է, որ պետական այց չի կատարել Հայաստան»․ Հակոբ Բադալյան
![]() Ֆրանսիայում Հայաստանի Պատվո հյուպատոսը հայտարարել է, որ նախագահ Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ երկօրյա այցով: Նա հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ և կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովին: Հիշեցնեմ, որ Մակրոնը առայժմ Ֆրանսիայի միակ նախագահն է, որ Հայաստանի անկախությունից ի վեր պետական այց չի կատարել Հայաստան: Մակրոնը պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից: Նրանից առաջ նախագահներ Շիրակը, Սարկոզին և Օլանդը իրենց նախագահության ընթացքում պետական այցով եղել են Հայաստանում: Պետական այցը օտարերկրյա պետությունների ղեկավարների այցերի բարձրագույն մակարդակն է, որի ընթացքում քաղաքական բովանդակությանը տրվում է առանձնահատուկ նշանակություն: Իհարկե Հայաստանի անկախության շրջանում եղել է նաև նախագահ Միտերանը, բայց նա հրաժեշտ է տվել իր պաշտոնին 1995 թվականին, այսինքն Հայաստանի անկախանալուց չորս տարի անց, որից երեք տարիներին եղել է արցախյան առաջին պատերազմը և պարզ է, որ այդ ընթացքում Միտերանը չէր ժամանի ռեգիոն»»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Բրիտանիան և Հվ Կորեան սրբում-տանում են ճանապարհից այն աղբն՝ ինչը ոմանք սիրով ուտում են». Հայկ Մարտիրոսյան
6403:06
«ԱՄՆ-ն ծրագրում է ռազմական բազա կառուցել Գազայի հատվածում»․ #Guardian
184Երեկ, 21:30
«Ինչը հնարավոր չէր անել միջազգային դատական ատյաններում, անում են ազգային դատական ատյանների գործադրմամբ»․ Գևորգ Դանիելյան
93Երեկ, 19:30
Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը Վաշինգթոնում ոչ պաշտոնական շփում են ունեցել (տեսանյութ)
171Երեկ, 18:33
«Խնդրում եմ անհապաղ լքել Իրանը»․ Տուսկը՝ Լեհաստանի քաղաքացիներին
218Երեկ, 17:25
«Ընտրողների և ընտրվողների օրակարգում Արծվաշենն ու Արցախը չկան»․ Կարեն Հեքիմյան
107Երեկ, 17:12
