Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 փետրվարի, 2026 թ.

«ԱՄՆ փոխնախագահի հետևում կանգնած է վարչապետ Նիկոլ Փաշինյանը»․ Արեգ Սավգուլյան

59
Այսօր, 10:12
«ԱՄՆ փոխնախագահի հետևում կանգնած է վարչապետ Նիկոլ Փաշինյանը»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խաղաղության խորհրդի լիդեր-հիմնադիրների պատմական լուսանկարը յուրովի խորհրդանշում է Հայաստանի դերը միջազգային հարաբերություններում։ Հայաստանի արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գրիգորյանի համեստ տվյալներով ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետևում կանգնած է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Թրամփը կրկին հիշել է խաղաղության տժվժիկի իր հորինած պատմությունը՝ Իլհամի և Նիկոլի մասին. «Մեկը սենյակի մի ծայրում դրված աթոռին էր նստած, մյուսը՝ մյուս ծայրում դրվածի։ Ես ասեցի՝ տղաներ, կարող եք մոտենալ իրար։ Պարզ է, որ նրանք անհարմար էին զգում, որովհետև 33 տարի սpաnել են իրար։ Նրանք նստեցին միմյանց դիմաց և մեկ ժամ անց ունեցան խաղաղություն։ Դուք կարող եք հպարտանալ ձեզանով»։
Հ.Գ. Երբ նման հավաքներին լիդերները լուսանկարվում են, հատակին նշված է լինում յուրաքանչյուրի տեղը։ Եվ սովորաբար արարողակարգն այդ ամենը կազմակերպում է այնպես, որ բոլորը երևան, բոլորը մեկ առ մեկ կամ «հատիկ առ հատիկ»»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան