Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 փետրվարի, 2026 թ.

Երրորդ և հաջորդ երեխաների համար սահմանվել է 50 հազար դրամ ամսական նպաստ

50
Այսօր, 11:36
Երրորդ և հաջորդ երեխաների համար սահմանվել է 50 հազար դրամ ամսական նպաստ

Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծերի թվում ընդունել է «Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը սահմանելու, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշումը։

Որոշման համաձայն՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար սահմանվում է ամսական 50 000 դրամ նպաստ։ Նպաստը նախատեսված է 2026 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխաների համար և նշանակվելու ու վճարվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության միջոցով։

Որոշմամբ սահմանվում է նաև նպաստի նշանակման և վճարման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև պետական մարմինների տեղեկատվական համակարգերի միջև տվյալների փոխանակման և գործընթացի իրականացման մեխանիզմները։ Նպաստի նշանակման և վճարման գործընթացը կիրականացվի առավելապես ինքնաշխատ և առցանց եղանակով։