Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 փետրվարի, 2026 թ.

«Եվ այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը մեզ պարտադրում է կեղծ խաղաղություն»․ Սոնա Աղեկյան

56
Այսօր, 12:06
«Եվ այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը մեզ պարտադրում է կեղծ խաղաղություն»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փետրվարի 19-ը պարզապես տարեթիվ չէ հայերիս համար. այսօր այն օրն է, երբ Բուդապեշտում քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանը կացնահարվեց ադրբեջանցի սպայի կողմից։ Քնած։ Զինված չէր։ Պաշտպանվելու հնարավորություն չուներ։
Ահասարսուռ սպանությունը կատարած Ռամիլ Սաֆարովին Նիկոլի «կիրթ ու կառուցողական» Ադրբեջանը ոչ միայն չդատապարտեց, այլ պետական մակարդակով պայքարեց Հունգարիայից արտահանձնման համար։ Եվ երբ Սաֆարովը վերադարձավ Բաքու, նրան դիմավորեցին որպես «հերոս»։ Տվեցին կոչում, բնակարան, արտոնություններ։
Այսինքն՝ պետությունը հստակ ուղերձ հղեց՝ հայի սպանությունը խրախուսելի է։
Այսինքն՝ պետական մակարդակով ձևավորվել է մի բանաձև՝ հայ ես սպանում, դառնում ես հերոս։
Այսպես են կրթվում ադրբեջանական դասագրքերում։ Այսպիսին է քարոզը մեդիայում։ Սա ամրագրվում է ալիևի հրամանագրերով։
Եվ հիմա նույն այդ իշխանությունը խոսում է «խաղաղության» մասին։ Ինչպե՞ս է հնարավոր համակեցություն մի հասարակության հետ, որին պետական մակարդակով ներարկվել է ատելություն։
Որտե՞ղ է թեկուզ մեկ համակարգային քայլ՝ այդ ատելությունը հաղթահարելու ուղղությամբ։
Որտե՞ղ է դասագրքերի փոփոխությունը։
Որտե՞ղ է պետական ներողությունը Սաֆարովի հերոսացման համար։
Չկա։
Նույնիսկ մեղմ բառապաշար չեն կիրառում։ Նույնիսկ «Հայաստանի Հանրապետություն» չեն ասում առանց «ագրեսոր» բառը շեշտելու կամ Արևմտյան Ադրբեջան հայտարարելու.
Եվ այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը մեզ պարտադրում է կեղծ խաղաղություն…»։

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան