«Անձնական հարաբերություններին միջամտելու իրական հնարավորություն պետությունը չունի»․ Սրբուհի Գալյան
![]() «Միջադեպին գնահատական կտան իրավապահ մարմինները։ Իհարկե, շատ վատ է, որ մեր երկրում նմանատիպ դեպքեր դեռ գրանցվում են, բայց ամեն դեպքում հանցավորությունը այնպիսի մի երևույթ է, որը հատուկ է բոլոր ժամանակներին, բոլոր երկրներին և բոլոր մարդկանց»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով նախօրեին Աջափնյակում տեղի ունեցած միջադեպին։ Արդյո՞ք հանցավորության դեմ պայքարում իշխանությունը ճիշտ է աշխատում, թիրախները ճիշտ են ընտրված․ լրագրողի հարցին նախարարը պատասխանել է. «Մամուլում կարդացի, որ անձնական հարաբերությունների հետ կապված վիճաբանության արդյունք է։ Ավելի մանրամասն տեղեկություններին չեմ տիրապետում, բայց անձնական հարաբերություններին միջամտելու իրական հնարավորություն պետությունը և կառավարությունը չունեն։ Ամեն դեպքում գործի քննությունը և ելքը պետք է իրականացվեն բարձր արդյունավետությամբ»։ Լրագրողի դիտարկմանը, որ քննադում են, որ իշխանությունն ավելի շատ ընկած է ընդդիմադիրների հետևից, խոսքի համար են դատապարտում, բայց իրական հանցագործությունները չեն կարողանում կանխել, նախարարը նշել է․ «Մեր երկրում քրեական գործերը հարուցվում են հանցագործության դեպքերի հիման վրա՝ անկախ նրանից դրանք ում կողմից են կատարվում, այսինքն՝ որևէ կորելյացիա պետք չէ փնտրել»։ |

Կրակոցներից սպանված տղամարդը ռեստորանում էր երգում
41Երեկ, 23:54
Վերջնագիր ներկայացնելուց հետո ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում տեղակայում է ՀՕՊ հայտնաբերող և ոչնչացնող ավիացիա
55Երեկ, 23:43
«Բրախած երկիրի՝ բրախած առօրյա»․ Արմեն Հովասափյան
34Երեկ, 23:42
«Սրբազանների վեղարների տակ քջուջ անելը թարգե՛ք, զբաղվե՛ք քրեածին իրավիճակով»․ Դերենիկ Մալխասյան
38Երեկ, 23:30
Տեղի են ունեցել առանձին բանակցություններ Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Մեդինսկու հետ
63Երեկ, 22:57
Ինչպես են ուժայինները հիվանդանոցից բերման ենթարկում ողբերգական միջադեպի մասնակիցներին (տեսանյութ)
64Երեկ, 22:36
