«Ռազմական ներկայացուցիչները առաջընթաց են գրանցել բանակցություններում»․ #CNN
![]() Ժնևում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև եռակողմ բանակցություններին մասնակցած ռազմական պաշտոնյաները հասել են «աստիճանական, բայց նշանակալի առաջընթացի»՝ որոշելու, թե ինչպես է աշխատելու հրադադարը, CNN-ին ասել է բանակցություններին ծանոթ աղբյուրը։ Նա հավելել է, որ քաղաքական բանակցությունները մնացել են «լարված», մինչդեռ ռազմական բանակցությունները պաշտոնյաներին զգուշավոր լավատեսություն են ներշնչել։ CNN-ի հաղորդմամբ՝ ռազմական բանակցությունները նախագահել են ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչը։ Ռազմական բանակցությունների հիմնական նպատակներից մեկը երկու կողմերի միջև համաձայնության հասնելն էր հիմնական պայմանների շուրջ, որոնք կօգտագործվեն քաղաքական բանակցություններում։ Դրանց թվում են հրադադարի գործնական պայմանները և այն, ինչը կհամարվեր դրա խախտում։ Աղբյուրը նշել է, որ այդ ուղղությամբ առաջընթաց է գրանցվել, չնայած քաղաքական գործիչները դեռ պետք է վերջնական համաձայնություն տան։ Աղբյուրը հավելել է, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում նախատեսվում է ևս մեկ հանդիպում։
|

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
