Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 փետրվարի, 2026 թ.

«Սրբազանների վեղարների տակ քջուջ անելը թարգե՛ք, զբաղվե՛ք քրեածին իրավիճակով»․ Դերենիկ Մալխասյան

51
Երեկ, 23:30
«Սրբազանների վեղարների տակ քջուջ անելը թարգե՛ք, զբաղվե՛ք քրեածին իրավիճակով»․ Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե այս քանակի մարդ հավաքվեր Նիկոլի դեմ միտինգ անելու՝ քաղաքացիական հագուստով առնվազն 20 ոստիկան կլիներ մեջները: Մի քանի հարյուր ոստիկանով էլ շրջապատված կլինեին:
Այսքան մարդ նախապատրաստվել, զինվել, պայմանավորվել ու իրար դեմ են դուրս եկել, սակայն իրավապահ մարմինները ուղտի ականջում քնած են եղել: Ո՛չ օպերատիվ աշխատանք, ո՛չ գաղտնալսում, ո՛չ կանխարգելիչ միջոցառումներ:
Ընդդիմադիրներին ու քահանաներին գաղտնալսելը, սրբազանների վեղարների տակ քջուջ անելը, պատարագի տեքստ խմբագրելը, Նիկոլի ու տիրադավների համար թիկնապահություն անելը թարգե՛ք՝ զբաղվե՛ք քրեածին իրավիճակով»: