Արարատում 5 հոգի, այդ թվում` անչափահասներ, ծեծել են 2 երիտասարդի
![]() Փետրվարի 15-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այնթապ գյուղի շրջանաձև երթևեկության խաչմերուկի մոտ գտնվող հարակից տարածքում՝ «Ջրահարս» կոչվող լողավազանի դիմաց, ծեծկռտուք է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 17։00-ի սահմաններում նշված տարածքում Արարատի մարզի բնակիչներ 24-ամյա Գառնիկ Վ-ի և 23-ամյա Նարեկ Մ-ի հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են նշված տարածք «BMW X 5» մակնիշի ավտոմեքենայով ժամանած Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Սևադա Մ-ն, 16-ամյա Ա․ Մ-ն, 15-ամյա Ա․ Հ-ն, 18-ամյա Վանուշ Հ-ն և Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Ա․ Կ-ն, որի ընթացքում վարորդ Սևադա Մ․-ն քաշքշել է Գառնիկ Վ-ին, այնուհետև Ա․ Հ-ն ձեռքին եղած քարով հարվածել է վերջինիս գլխի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչից հետո Գառնիկ Վ-ն ընկել է գետնին և նշված ավտոմեքենայից իջած բոլոր անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խուլիգանական դրդումներով ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս և Նարեկ Մ-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Գառնիկ Վ-ն և Նարեկ Մ-ն ստացած վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։ |

«Ասելի էի՝ սրանք մեռել պարացնողներ են, ու խոսքերս ապացուցվում են»․ Տիգրան Քոչարյան
2318:00
«Հենց սա ազգովի գիտակցենք, Նյուրնբերգ-2 դեռ առջևում կլինի՝ մեղադրյալ Նիկոլ-Ալիև զույգով»․ Արմեն Աշոտյան
3217:54
«Մինչ ՀՀ վարչախումբը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ հանդես են գալիս օտարազգի գործիչներ»․ Լիլիթ Գալստյան
4217:36
«Արցախը հանձնել է, նոր սկսել է Հայոց պատմության դասերը սերտել»․ Ոսկան Սարգսյան
3017:12
Բողոքի ակցիա դատախազության դիմաց՝ հաջակցություն կաթողիկոսի (տեսանյութ)
2517:02
«Ծառուկյան Գագիկը Նիկոլին չի լսում»․ Արգիշտի Կիվիրյան
4916:48
